• Սպիտակ չոր 0.75

       Պատրաստված է 100% Կանգուն խաղողի տեսակից՝ աճեցրած Արարատյան դաշտի այգիներում։ Խմորվում է չժանգոտվող պողպատյա տարրաներում։ Ոսկեգույն երանգով` այս գինին առանձնանում է մրգային ու ծաղկային փնջով՝ արտահայտիչ ցիտրուսային համ ու բույրով, որն այս նուրբ գինուն հաղորդում է թարմացնող թթվայնություն։ Խորհուրդ է տրվում մատուցել սառը վիճակում՝ +7օC-ից+13օC աստիճան սառեցված։ Լավ է համադրվում սպիտակ մսի ու ձկան, պանրի ու թարմ բանջարեղենի հետ։

    ֏ 3,500 Ավելացնել զամբյուղում
  • Կարմիր անապակ 0.75

    Պատրաստված է 100% Հաղթանակ խաղողի տեսակից՝ աճեցրած Արարատյան դաշտի այգիներում։ Վայրի խմորումից հետո գինին 7 ամիս հնեցվում է կովկասյան կաղնու տակառներում՝ հայ գինեգործության հազարամյա ավանդույթներին հավատարիմ։ Այս անապակ կարմիր գինին ունի հասած նռան գույն և արտահայտիչ համային փունջ։ Սև հաղարջի, կեռասի և վանիլի նուրբ համերը գինուն հաղորդում են բազմաշերտ ու աստիճանաբար ավելի արտահայատիչ դարձող երանգներ: Լավ է համադրվում տապակած մսի, բանջարեղենի կամ կոշտ պանրի տեսականու հետ։

    ֏ 3,500 Ավելացնել զամբյուղում
  • Մոշի կիսաքաղցր գինի 0.75

    Գինիները պատրաստված են հատընտիր մոշի հատիկներից։ Թարմ մոշային և ծաղկային բույրերը գինուն հաղորդում են անկրկնելի և անմոռանալի համային և հոտային հատկանիշներ։ Այն ունի հագեցած կարմիր գույն։ Գինին խորհուրդ է տրվում մատուցվել 14-18օ C պայմաններում մրգերի և աղանդների հետ։

    ֏ 3,100 Ավելացնել զամբյուղում
  • Նռան կիսաքաղցր գինի 0.75

    Գինիները պատրաստված են հատընտիր նռան հատիկներից։ Թարմ նռային բույրերը գինուն հաղորդում են անկրկնելի և անմոռանալի համային և հոտային հատկանիշներ։ Այն ունի հագեցած կարմիր գույն։ Գինին խորհուրդ է տրվում մատուցվել 14-18 օ C պայմաններում մրգերի և աղանդների հետ։

    ֏ 3,100 Ավելացնել զամբյուղում